Ֆրանսիա

Comment are off

eiffel Ֆրանսիա

Մայրաքաղաքը՝ Փարիզ

Տարածքը` 105.4 քառ. կմ

Բնակչությունը ` 61.875.200 մարդ

Պետական լեզուն` Ֆրանսիայի պետական լեզուն ֆրանսերենն է, որով խոսում է բնակչության մեծ մասը

Ժամային Գոտին

-2 ժամ համեմատած ՀՀ ժամային գոտու հետ:
Դրամը Եվրոն է:

Պետական կրոնը՝ քրիստոնեությունն է:

Կլիման. Ֆրանսիայի եվրոպական տարածքում կլիման մեղմ ծովայինէ, արևելքում` բարեխառն ցամաքային, հարավում` մերձարևադարձային: Ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել երեք տիպի կլիմայական գոտիներ: Ամռանը բավականին տաք և չորէ, միջին ջերմաստիճանը հուլիսին հասնում է 23-25 աստիճանի, իսկ ձմռանը բնորոշ են անձրևները, օդի միջին ջերմաստիճանը կազմում է 7—8 °С: Տեղումները գերակշռում են հունվարից ապրիլ ամիսներին:

Փարիզ

Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։Այն տեղակայված է Սենա գետի վրա, Ֆրանսիայի հյուսիսում Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում: Փարիզը իր վարչական սահմաններում ունի 2 300 000 բնակչություն(2009): Փարիզն իր արվարձաններով Եվրոպայի ամենախիտ բնակեցված կենտրոններից մեկն է` շուրջ12 միլիոն բնակչությամբ: Մոտ 30.000.000 տուրիստներ այցելում են այնտեղ ամեն տարի: Փարիզի առաջին բնակիչները հայտնվել են մոտավորապես մ.թ.ա. 4000 թվականին:

Լուվր նախկինում հանդիսանում էր ֆրանսիական թագավորական պալատ, ավերված Տուիլիերի պալատի հետ Փարիզի գլխավոր ամրոց։ Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում` ձախից Սենա գետի, աջից` Ռիվոլի փողոցի միջև։ Լուվրը իր հավաքածույով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝Փարիզի ամենամեծ թանգարանը(210.00 մ² քառակուսի, որից 68,000-ը տրամադրված է ցուցահանդեսին) Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ` սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848թ, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան,Եգիպտոս, ՄերձավորԱրևելք և Միջագետք։Լուվրում ներկացաված ստեղծագործությունները բազմազան են` նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնեաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն:

Մուլեն Ռուժ
«Կարմիր Ջրաղաց» -թարգմանություն ֆրանսերենից), հայտնի կաբարե Փարիզում: Բացվելէ1889 թ. հոկտեմբերի 6-ին, երբ Էյֆելյան աշտարակի շինարարության ավարտիև Փարիզում միջազգային ցուցահանդեսի բացման կապակցությամբ Ժոզեֆ Օլլերն ու Շարլ Զիդլերը Փարիզի բնակիչներին հրավիրեցին նոր կաբարե:

Մարսել
Աստվածային Մարսելում շատ բան կա: Մարսելի այցեքարտն է Պահապան Աստվածամոր տաճարը, որն այլ կերպ կոչվում է Բարեսիրտ Աստվածամոր տաճար: Մարսելի բնակիչները շարունակում են երկրպագել այն, կոչելով նրան այս ոչ պաշտոնական, բայց նշանակալից անվամբ: Քաղաքի տարբեր կետերից, ծովից ու ծովափից երեւում է այս հսկայական արձանը, որը, ավանդության համաձայն, միայն իրհայացքով պահպանում է Մարսելը: Մանկան հետ Սուրբ կույս Մարիամի վեհակերտ արձանը օրհնում է քաղաքն ու նավահանգիստը, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր գալիս են Մարսել, այս գրավիչ տեսարանով քաղաքը, մշակութային ու պատմական համակեցության քաղաքը, ծովի ու արեւի քաղաքը, ուր խաղաղ գոյակցում են աշխարհի համարյա բոլոր մշակույթների, ռասաների ու կրոնների ներկայացուցիչները:

Նիցցա
Ֆրանսիայի մեծ քաղաքներիցէ: Գտնվումէ Ֆրանսիայի հարավ-արևելքում Միջերկրական ծովի ափին :Հայտնի է իր գրավիչ ափերով և թանգարաններով:

Կաններ

Փոքրիկ ձկնորսական քաղաքից, որտեղ կային ընդամենը մի քանի տնակներ՝Կանն ըդարձավ զբոսաշրջային ամենագրավիչ ուղղություններից մեկը, երբ 1834 թվականին լորդ Բրուգմանը ով մտադրություն ուներ գնալ Նիցցա այնքան էր հավանել,որ որոշեց այնտեղ կառուցել վիլլա և մնալ այնտեղ: Շուտով լորդի բարեկամները նույնպես տեղափոխվեցին Կաններ: Ահա այսպես ել Կաննը դարձավ հայտնի հանգստյան գոտի: Այն հայտնի է նաև իր կինո փառատոնով և լազուր ափով:

Մեր մասին