Սինգապուր

images (2)
Մայրաքաղաք`Սինգապուր
Պետական լեզուներ`Անգլերեն, Չինարեն, Մալայյերեն, Թամիլերեն
Տարածք`Ընդհանուր 692,7 км² կմ²
Բնակչություն`2008 նախահաշիվը 4 839 400 մարդ
Դրամական միավոր`Սինգապուրյան դոլար
Հեռախոսային կոդ` +65

Երկրի մասին

Սինգապուրը պետություն է կղզու վրա: Այն իրենից ներկայացնում է Ասիայի փոքր տեսակը` բաժանված չինական, հնդկական, մալազյան թաղամասերի: Դրանք իրենց մեջ ներառում նշված երկրների մշակույթի լավագույն մասերը: Սինգապուրը հաջող զարգացող երկրներից է, որտեղ կան բազմաթիվ հետաքրքիր և տեսարժան վայրեր:

Տեսարժան վայրեր

Սինգապուրում կարելի է հանդիպել բազմաթիվ բնական վայրերի, ինչպես նաև պատմական վայրերի: Սինգապուրի կենդանաբանական այգում կարելի է տեսնել կոկորդիլոսներ, տրոպիկական թռչուններ, օրանգուտաններ և այլ հազվադեպ հանդիպող կենդանիներ, որոնց այլ երկրների կենդանաբանական այգիներում չեք տեսնի: Հետաքրքրաշարժ է «Երեկոյան Սաֆարի» էքսկուրսիան, որտեղ կարող եք հետևել բնակիչների կյանքին: Այստեղ անհրաժեշտ է այցելել Սինգապուրի պատմական թանգարանը, Կորալների թանգարանը, Մոմե թանգարանը և այլ տեսարժան վայրեր:

Ավանդույթներ

Ծանոթանալու գործընթացը Սինգապուրում բավականին օրիգինալ երևույթ է: Կախված ազգային պատկանելիությունից` ծանոթությունը կարող է ընթանալ պարզապես ձեռքսեղմումով կամ երկարատև գործընթացով: Երկար ժամանակ է, որ Սինգապուրի բնակիչները պահպանում են իրենց այս հին ավանդույթը: Կղզու բնակիչների մոտ 50%-ը 20 տարեկան են կամ ավելի փոքր: Սակայն նրանք ևս պահպանում և հետևում են այս ավանդույթին:

Մեր մասին