Շրի Լանկա

Comment are off

imagesXQLUS4L7

Մայրաքաղաքը՝ Կոլոմբո

Տարածքը` 65.610 քառ. կմ

Բնակչությունը՝ 17.6 միլիոնմարդ

Պետական լեզուն` Սինհալերենը և Թամիլերենը

Ժամային Գոտին՝ 1.5 ժամվա տարբերություն ՀՀ ժամային գոտու հետ համեմատ

Դրամը` ռուփի
Պետական կրոնը` բուդդայականություն

Կլիման՝ Կղզին գտնվում է հասարակածային գոտում, այդ պատճառով այստեղ ամբողջ տարին շոգ է:

Ուր Այցելել …
Բենտոտա
Վենտոտա առողջարանային համալիրը գտնվում է Կոլոմբոյից 62 կմ դեպի հարավ` կղզու արևմտյան ափին: Այս գեղատեսիլ վայրում, որտեղ գետը թափվում է ծովը, կառուցվել է միքանի հյուրանոց, որոնց շրջապատում է արմավենու անտառը: Գործում են կայարան, փոստ, խանութներ, սրճարաններ, բացօթյա թատրոն, որտեղ ելույթով հանդես են գալիս տեղի պարային համույթները:

Կալկուդահ
Առողջարանային քաղաքը գտնվում է արևելյան ափին, Բատտիկալոաից 32 կմ հեռավորության վրա: Սա հիանալի վայր է լողի համար, քանի որ լողափը ծովի կողմից պաշտպանված է ստորջրյա ժայռով: Այն նաև հայտնի զբոսաշրջային կենտրոնէ` ժամանակակից հյուրանոցներով և մի շարք հարմարություններով:

Հալլե
Քաղաքի անունը սինհալերենից թարգմանաբար նշանակում է «պանդոկ»: Իր ծաղկման ժամանակաշրջանում քաղաքը եղել է կղզու գլխավոր նավահանգիստը: Կղզու մուտք գործելուց հետո հոլանդացիները այստեղ կառուցել են ռազմական ամրոց, որն էլ մինչև այժմ պահպանվել է: Ամրոցի դարպասների վերևում քարի վահանակի վրա փորագրված է Արևելյան Հնդկաստանի մոնոգրամը` երկու առյուծ և աքաղաղ: Հալլեն հայտնի է իր հնագույն արհեստներով, մասնավորապես լավագույնն է ժանյակագործության բնագավառում: Քաղաքը յուրահատուկ է արևադարձային բնությամբ և հնագույն ճարտարապետական շինություններով, որոնք էլ գրավում են զբոսաշրջիկներին:

Ռատնապուրա.
Ռատնապուրան ոսկերչագործության և թանկարժեք քարերի վաճառքի խոշորագույն կենտրոնն է և սինհալերենից թարգմանաբար նշանակում է «Ակնեղեն»: Աշխարհի շատ հայտնի ոսկերչագործներ բարձր են գնահատում Ռատնապուրյան սաֆիրները, ռուբինները և այլ թանկարժեք քարերը: Այստեղ է հայտնաբերվել հանրահայտ «Ասիայի կապույտ գեղեցկուհի» սաֆիրը (400 կարատ) և «Հնդկաստանի աստղ» (536 կարատ) սաֆիրները:

Ջաֆնա
Հյուսիսային թամիլական տարածաշրջանի և նահանգի վարչական կենտրոնը, երկրի խոշորագույն քաղաքներից մեկը (100 հազար բնակչությամբ) գտնվում է երկրի հյուսիսում, որը նեղ տարածք է արհեստական խճուղիով միացված կղզու հիմնական տարածքին: Թերևս սա Շրի Լանկայի ամենաշոգ քաղաքն է: Նախկինում քաղաքը եղել է Արևելյան Հնդկաստանի հոլանդական առևտրային բազան: Այն ժամանակներից այստեղ պահպանվել են ամրոցի ավերակները: Հեռավորությունից երևում է XVIII դարից կառուցված կաթոլիկ եկեղեցին: Ջաֆնան խոշոր առևտրային, տրանսպորտային կենտրոն է, ինչպես նաև թամիլական մշակույթի կենտրոնը: Քաղաքի արհեստավորները հպարտանում են իրենց ցանցահյուսազարդ ոսկեզարդերով, գործած գորգերով, զամբյուղներով և այլ ապրանքներով:

Նուվարա Էլիյա
Հանրահայտ Կանդի քաղաքից ոչ հեռու է գտնվում Նուվարա Էլիյան: Այն տեղակայված է ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա: Եվրոպական ճարտարապետությամբ քաղաքը ունի բազմաթիվ հյուրանոցներ` կառուցված անգլիական ոճով: Շինությունները շրջապատված են փարթամ բուսականությամբ և վառ ծաղիկներով: Ներկայումս այս հանգստավայրը գրավում է տեղական համայնքի ղեկավարությանը և բազմաթիվ զբոսաշրջիկների:

Մեր մասին