Միացյալ Արաբական Էմիրություններ

Comment are off

dubai-palm-islands

Մայրաքաղաքը՝Աբու-Դաբի

Տարածքը` 4,114 կմ2

Բնակչությունը` 2,106,177 մարդ

Պետական լեզուն` արաբերեն

Ժամային Գոտին`
Նույն ժամային գոտին համեմատած ՀՀ հետ:

Դրամը
Դիրհամ:

Պետական կրոնը` իսլամ:

Կլիման`Երկրի կլիման չափազանց տաք է և չորային։ Հաճախ են լինում ավազային փոթորիկներ։ Ամռանը ջերմաստիճանը կազմում է 30-35, իսկ ձմռանը 20-23 աստիճան Ցելսիուսի սանդղակով։ Ամեն տարի նոյեմբերից մինչև մայիս տեղումների քանակը կազմում է 100մմ։

Միացյալ Արաբական Էմիրություններ՝

Իդեալական վայր է սիրահարների համար: Այստեղ ծովը տաք է և խաղաղ, ափը ավազոտ է և ամբողջ տարի հիանալի եղանակ է: Այստեղ դուք կխորասուզվեք հարավային հեքիաթի մեջ՝ քաղցրավենիք, պարեր, երաժշտություն և կծնոթանաք արաբական անապատի աստղալից երկնքին: Այստեղ բացի ծովից դուք կարող եք հոյակապ ժամանակ անցկացնել, զբեսնելով գունավոր շատրվանների մոտ, ծանոթանաք տեղի ավանդույթների և արևելյան խոհանոցի հետ: Միացյալ Արաբական Էմիրությունները նաև ունի լավ առևտրային կենտրոններ ինչպիսիք են՝ Ալ Գուբերը Դեիրա թաղամասում, որտեղ տեղադրված է 300 տարբեր առևտի սրահներ, “City Center”, “Gold Souk”: Այստեղից հնարավոր է ձեռք բերել ոսկեղենի և թանկարժեք քարերի լայն տեսականի: Ինչպես նաև Al Nabouda Global Center, Suk All Jumma առևտրի կենտրոնները, որոնք նույնպես աչքի են ընկնում իրենց լայն ընտրանիյով: Դուբայի օդանավակայանում է գտնվում աշխարհի ամենամեծ ‘’Duty Free’’ խանութը, որտեղ ապրանքները կաարող են լինել 50% և ավելի մատչելի քան Ռուսաստանում:

Աբու-Դաբի
Յոթ էմիրատներից ամենամեծը (ԱՄԷ ի տարածքի 66%): Աբու Դաբի երկրի մայրաքաղաքն է: Աբու Դաբիի բնակչությունը 1761թ-ին բնակություն է հաստատել կղզիում`ջրի ակունքի մոտ և մինչև 1966թ-ը իրենից ներկայացնում էր միայն փոքրիկ տների կուտակում: Հիմա այս գերժամանակակից քաղաքը ունի իդեալական հարթ փողոցներ, տարբեր ճարտարապետական շինություններով, շատրվանների առատությամբ և կանաչ տարածքներով, որը ջրի սղության պատճառով մեծ զարմանք է առաջացնում: Շարժայի ամենահայտնի առևտրի կենտրոններից է Blue Souk-ը: Այստեղի փողոցներից մեկը անվանվել է Al Fahda–«խանութների փողոց»:

Քաղաքները և նավահանգիստները

Ֆուջեյրա

Քաղաքը գտնվում է Օմանի ծոցի ափին: Քաղաքում կա նավահանգիստ և միջազգային օդանավակայան: Ֆուջեյրան ժամանակակից քաղաք է, լայն ու լուսավոր փողոցներով: Քաղաքը զարդարված է բազմաթիվ շատրվաններով ու քանդակագործած կոմպոզիցիաներով, գերժամանակակից երկնաքերերը այստեղ համեմատաբար քիչ են: Այստեղ կարելի է տեսնել Ֆուջեյրա կիսաքանդ նավահանգիստը, առևտրի կենտրոնի Աշտարակը, Հանրաճանաչ Ծովային Ակումբը, Բազմաթիվ առևտրային կետեր, ինչպես նաև այցելել ցլամարտերի և բազմաթիվ ծովային մրցարշավների:

Շարժա
Տարածքով 3-րդ քաղաքը ԱՄԷ-ում, Շարժայի Էմիրության վարչական կենտրոնը։ Լավագույն կուրորտային շրջանը Կորֆականն է: Այստեղ հրաշալի պայմաններ են լողափնյա հանգստի համար, դայվինիգի, զբոսանքի համար: Հետաքրքիր են Բիտնա հնագույն բերդը, Բիտիա մզկիթը, Մասաֆի և Գուլֆայի հանքային աղբյուրները և բազմաթիվ գեղեցիկ լողափերը:

Բուրջ Խալիֆա

Երկնաքեր, որոնք 2008 թվականի մայիսի9-ից համարվում են աշխարհի ամենաբարձր շենքերը: Երկնաքերը պաշտոնապես բացվել է2010 թվականի հունվարի4-ին, բարձրությունը կազմում է 828 մ և ունի 163 հարկ: Շենքում գործում է 50 հատ վերելակներ: Այստեղ է գտնվում աշխարհի միակ 7 աստղանի հյուրանոցը՝Բուրջալ Արաբը, որը առագաստի տեսք ունի և որը աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից մեկն է:

Ակվարիում

Աշխարհի ամենամեծ ակվարիումներից մեկը, որը գտնվում է Մերձավոր Արևելքի «Դուբայ» ամենախոշոր առևտրային կենտրոնում: Ակվարիում կա նաև «Անտլանտիս» հյուրանոցում, որը գտնվում է «Ջումեյրայի Արմավենի» կղզու վրա:

Մեր մասին