Հունաստան

images (1)
Մայրաքաղաք` Աթենք
Տարածքը` 131 957 կմ²
Բնակչությունը` 10 772 967 մարդ
Ազգային լեզուն` հունարեն
Ժամային գոտին` Երևանից հետ է երեք ժամ
Արժույթ` եվրո
Կրոնը` քրիստոնեություն
Կլիմա` Հունաստանի կլիման կարելի է բաժանել երեք տեսակի՝ միջերկրածովյան, ալպիական և չափավոր, որոնցից ամեն մեկը խիստ կապված է տեղանքի հետ։ Պինդոս լեռնաշղթան ուժեղ ազդեցություն ունի երկրի մայրցամաքային մասի կլիմայի վրա, նրանից արևմուտք գտնվող շրջանները (Էպիրոս) ստանում են ավելի շատ տեղումներ, քան արևելքում գտնվող Թեսալիան։

Տեսարժան վայրերը
Հյուսիսային Թեսսալիայի կանաչ հարթավայրի կենտրոնում բարձրանում է սուրբ Օլիմպոս լեռը` հնում Զևսի թագավորությունը: Շրջակայքի փոքր աղբյուրներն ու առվակները կրում են հին աստվածների անունները, քանի որ Օլիմպոսի շրջակա միջավայրը համարվում է աստվածային տիրության մի մասը: Հնագույն ժամանակներից սկսած` այս վայրը գովերգվել է մեծագույն բանաստեղծների` Հոմերոսի, Հերոդոտոսի, Եվրիպիդեսի, Դեմոսթենեսի կողմից: Ներկայիս ճանաչված հանգստի` թռչունների դիտման (անգլ. «bird watching») սիրահարներին խորհուրդ է տրվում այցելել Էվրոս և Ահերոս գետերի գետաբերանները: Հոնիական ծովի Զակինթոս կղզու արգելոցում պահպանվել է ծովային կրիաների փոքր թվաքանակ: Հռոդոս կղզու այցելուների վրա աննկարագրելի տպավորություն կթողնի «թիթեռների հովիտը»:

Հունաստանը աշխարհի ամենաշատ այցելվող երկրներից մեկն է: Գրավում է և′ բազմաթիվ հուշարձանները, և′ հիանալի կլիման, և′ կյանքի հիասքանչ ռիթմը: Հունաստանը (Հունաստանի հանրապետություն) պետություն է Հարավային Եվրոպայում, զբաղեցնում է Բալկանյան թերակղզու մի մասը, իսկ արևելքից Հոնիական ծովից մինչև Էգեյան ծովի ավելի քան 2 հազար կղզիները: Հարավից և արևելքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից` Ն.Հ.Հ. Մակեդոնիային, հյուսիս-արևմուտքից` Ալբանիային : Հունսատանի Խոշոր կղզիներն են` Կրետե, Հռոդոս, Էվբեյա, Լեսբոս: Ընդհանուր մակերեսը` 132 հազար քառ. կմ, կղզիների տարածքը` 24,8 հազար քառ. կմ: 10.6 միլիոն բնակչության 10%-ը ապրում է կղզիներում: Բնակչության մեկ երրորդը ապրում է մայրաքաղաք Աթենքում: Հունաստանը բաժանված է 52 վարչական նոմերի, որոնք էլ իրենց հերթին բաժանված են 264 դիմաների (շրջանների): Յուրաքանչյուր նոմ ունի իր սեփական մայրաքաղաքը: Աթենքը միաժամանակ և երկրի և Ատտիկա նոմի մայրաքաղաքն է: Հունաստանը համարվում է եվրոպական մշակույթի օրրանը, բայց ժամանակակից Հունաստանի քաղաքական պատմությունը սկսել է միայն 1830-ական թվականներից: Հունաստանը մտնում է շենգենյան և Եվրո գոտում:

Մեր մասին