Կուբա

download
Մայրաքաղաքը` Հավանա
Տարածքը` 110,861 կմ²
Բնակչությունը` 11.4 մլն մարդ
Պետական լեզուն` իսպաներեն
Ժամային գոտին` 8 Ժամ հետ է ՀՀ ժամային գոտուց
Դրամը՝կուբական պեսսո
Պետական կրոնը՝ կաթոլիկ
Կլիման՝ Կուբան գտնվում է երկրագնդի տրոպիկական գոտում: Օդի միջին ջերմաստիճանը հոկտեմբերից մինչև մարտ` -28°-32°C , իսկ ապրիլից` սեպտեմբեր` 35°-37°C: Անձրևների սեզոնը սկսվում է մարտ-ապրիլ և հոկտեմբեր-նոյմբեր ամիսներին, ճիշտ է, տրոպիկական անձրևը տևում է միայն 5-ից 10 րոպե , իսկ 2 ժամ անց այրող արևն էլի չորացնում է օդը:

Հանգստավայրերը և ափերը
Հավանա՝
Հավանան պաշտոնական մայրաքաղաքն է ու ամենագեղեցիկ քաղաքը Կուբայում: Նրա հյուսիսում են գտնվում ծովափերը, որոնք հատկանշական են այն զբոսաշրջիկների համար ովքեր ցանկանում են վայելել իրենց անդորրը լողափում: Բացի ծովափնյա հանգստի սիրահարներից Հավանա կարող են մեկնել նաև զբոսաշրջիկներ ովքեր սիրում են կլասիկ տուրեր, թանգարաններ, հնագույն եկեղեցիներ և շատ այլ գեղատեսիլ շինություններ: Ամենակարևորը՝կտեսնեն հնագույն Հավանա քաղաքի պատկերը: Զբոսաշրջիկների համար ամենահատկանշական փաստերից է նաև այն, որ այցելուներին չեն սպասվում խնդիրներ լեզուների իմացության համար: Կուբայում ապրող տեղացիները շատ հյուրընկալեն:

Վարադերո՝
Վարադերոն ամենահայտնի հանգստյանվայրն է, որը գտնվում է Հավանայում: Վարադերոյի լողափերը պատված են սպիտակ ավազով և ողողված՝ Ատլանտյան Օվկիանոսից եկող փիրուզագույն ջրերով: Այս լողափը մաքրությամբ և գեղեցկությամբ համարվում է երրորդը աշխարհի լողափներում:
Սանտիագո-Դե-Կուբա
Իր մեծությամբ երկրորդ քաղաքն է Կուբայում: Այստեղ տեղակայված է միակ աշխարհում ծովահենների թանգարանը: Սանտյագո Դե Կուբան տարբերվում է երկու անկրկնելի հատկանիշնեով՝ հյուրընկալությամբ, ակտիվ հանգիստ նախընտրողների համար լավ պայմաններով և պատմամշակութային ժառանգությամբ:

Մեր մասին