Իտալիա

Comment are off

World_Italy_Rome_Colosseum_016025_ Իտալիա

Մայրաքաղաքը՝ Հռոմ

Տարածքը՝ 301.200 քառ. կմ

Բնակչությունը` 57 մլն. 680 հազարմարդ

Պետական լեզուն` Իտալերեն

Ժամային Գոտին՝
-2ժամ համեմատած ՀՀ ժամային գոտու հետ:

Դրամը
Եվրոն է:

Պետական կրոնը` քրիստոնեություն

Կլիման. Միջերկրածովյան մերձարևադարձային է: Ալպերը երկիրը պաշտպանում է հյուսիսային քամիներից: Այդ պատճառով էլ Իտալիայի մեծ մասում ձմեռը մեղմ է, իսկ ամռանն ուժեղ շոգեր չենլ ինում: Հարավում նույնիսկ ձմռանը ցուրտ չէ:

Իտալիայի տեսարժան վայրերը՝

Իտալիայի տարածքում կան շատ տեսարժան վայրեր` թե′ բնական, թե′ պատմաճարտարագիտական: Հռոմում դրանք են Պանթեոնը, Կոլիզեյը, Փորումը, Կարակալլավաննաները, Կապիտոլիական թանգարանը, Ազգային թանգարանը և այլն: Միլանում` հայտնի Լա Սկալա օպերան, Սան Ամբրոջիո եկեղեցին, Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարով վանքը, Պիզայում` «Ընկնող աշտարակը» և այլն:

Միլան՝
Միլանում կարելի է տեսնել գոթական տաճարը, որի պատերին կարելի է տսնել Լեոնարդո դա Վինչիի հայտնի Գաղտնի ընթրիքը, Բրերի պատկերասրահը, մի քանի գեղարվեստական թանգարաններ, Լա Սկալա թատրոնը:

Վենետիկ
Վենետիկը կազմում են կղզիները, ջրանցքներով, կամուրջներով, որոնցից թերևս ամենահայտնին Հառաչանքների կամուրջն է, որով անցնում էին հանցագործները Դուքսերի դատից հետո: Վենետիկի հայտնի տեսարժան վայրերից են նաև վենետիկյան Դուքսերի պալատը, Վենետիկի հովանավոր Սուրբ Մարկոսի տաճարը, թ. կառուցված մարմարե սյուները, որոնցից մեկի վրա պատկերված է Սուրբ Մարկոսի թևավոր առյուծը, իսկ մյուսի վրա` Սուրբ Թեոդորը կոկորդիլոսի վրա, ինչպես նաև մի քանի պատկերասրահներ:

Ֆլորենցիա`
Ֆլորենցիայում պետք է տեսնել հայտնի Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարը` պատված կարմիր, կանաչ և սպիտակ մարմարով, տասնվեցերորդ դարի զանգակատունը, Սան Ջովանիի դդ. Հայտնի ոսկեզօծ բրոնզե դռները, որոնցից արևելյանի վրա վատկերված են տեսարաններ Հին Կտակարանից և կոչվում են Դրախտի դռներ: Առաջարկվում է տեսնել նաև Ազգային պատկերասրահը, որտեղ պահվում է Դոնաթելլոյի քանդակների հավաքածուն, Նեպտունի շատրվանը, Ուֆիցիի թանգարանը, որը Իտալիայի ամենամեծ թանգարաններից մեկն է, Փիթթիի պատկերասրահը` Ռաֆայելի, Տիցիանի, Պերուջինոյի և այլոց ստեղծագործություններով, Գեղեցիկ արվեստների թանգարանը, ուր պահվում է Դավիթի աշխարհահռչակ արձանը և մի շարք այլ թանգարաններ ու պատկերասրահներ:

Մեր մասին