Իսպանիա

Comment are off

ccbb16b

Մայրաքաղաքը՝ Մադրիդ

Տարածքը` 604.3 քառ. կմ2

Բնակչությունը` 46 մլն. մարդ

Պետական լեզուն` իսպաներեն

Ժամային Գոտին` Երևանից հետ են երեք ժամով:

Դրամը` Եվրոնէ:

Պետական կրոնը` Քրիստոնեություն, բնակչության 99 %-ըկաթոլիկներեն:

Կլիման՝
Իսպանիան կարելի է բաժանել երկու հիմնական կլիմայական գոտիների` միջերկրածովային կլիմա, դրսևորվում է չոր և շոգ ամառներով, Օվկիանոսային կլիմա , տեղակայված է երկրի հյուսիում, հատկապես Բասկերի երկրում:

Քաղաքները և տեսարժան վայրերը`
Խոշորագույն քաղաքներն են` Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան,Սարագոսան և Մալագան։

Մադրիդ
(իսպաներեն՝ Madrid) երկրի ամենամեծ քաղաքն է: Այն Եվրոպայի երրորդ խոշորագույն քաղաքն է Լոնդոնից և Բեռլինից հետո և իր արվարձաններով նույնպես երրորդն է Եվրոպայում Լոնդոնից և Փարիզից հետո: Մադրիդի քաղաքային ագլոմերացիան ունի երրորդ խոշորագույն ՀՆԱ-ն Եվրոմիությունում և նրա կրթական համակարգը, ժամանցային վայրերը, շրջակա միջավայրը, ԶԼՄ-ները, նորաձևությունը, գիտությունը ու արվեստը միասին վերցված դարձնում են աշխարհի ամենահետեքրքիր քաղաքներից մեկը:

Բարսելոնա
(իսպաներեն՝ Barcelona) Իսպանիայի մեծագույն քաղաքներից երկրորդն է և Կատալոնիայի մայրաքաղաքը: Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում: Բնակչությունը կազմում է 1.615.908 մարդ: Բարսելոնան երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և1 0-րդն է Եվրոպական միությունում: 2010 թվականի մարտին դարձել է Միջերկրական միության մայրաքաղաքը, այդ միության անդամ են 43 երկիր: Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնան, որ հիմնադրվել է մ.թ. երկրորդ դարում, ամբողջությամբ պահպանել է իր գոթական ոճի պատմական կենտրոնը և հսկայական քանակությամբ պատմական հուշարձաններ: Գլխավոր տեսարժան վայրը Մայրտաճարն է`նախկին կառուցված Յուպիտերի սրբատեղիում: Տաճարն ընդհանուր համալիրի մեջ է ընդգրկում նաև երեք պալատ:

Մալագա
(իսպաներեն՝ Málaga) Մալագայի մարզի մայրաքաղաքն է, բնակչությունը` 568.507 մարդ: Սիերա Նևադա լեռան լանջերին գտնվող հրաշագեղ Գրանադան միջնադարում եղել է Իսպանիայի վերջին մահմեդական թագավորության մայրաքաղաքը: Տեղի հնագույն Ալբասին թաղամասում է գտնվել մավրիտանական բերդը, մավրերի վերջին ապաստարանը, որը գրավվեց քրիստոնյաների կողմից: Այս բերդը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կոթողներից մեկը, այն մավրերի գեղարվեստի բարձրակետն է և Գրանադայում պահպանված եզակի օրինակը: Բերդն ունի շքեզ սրահներ, վերևից բացվում է հրաշալի տեսարան: Քաղաքի վերևի հատվածում է գտնվում սուլթանների նախկին ամառանոցն իր լողավազանով ու շատրվաններով: Այստեղ մոտակայքում է գտնվում Ֆուենտե Վակերոսը` մեծ բանաստեղծ Գաբրիել Գարսիա Լորկայի ծննդավայրը, պահպանվել է նաև ֆերման, որտեղ նա գրել է մի քանի բանաստեղծություններ:

Կանարյան կղզիներ
Իսպանիայի ինքնավար մարզն է, որը գնտվում է Պիրենեյան թերակղզուց 1500 կմ, իսկ Աֆրիկյան մայրցամաքից` 100 կմ հեռավորության վրա: Կղզիներն ունեն հրաբխային ծագում, դրանցից յուրաքանչյուրն ունի իրեն յուրահատուկ գեղեցկությունը: Որոշ տեղեր անտառոտ են, մյուսները` լեռնային, երրորդներն էլ հիացնում են շքեղ ծովափերով: Կլիմայական պայմաններով պայմանավորված է կղզիների բուսականության բազմազանությունը: Անդալուզիան Իսպանիայի հարավային հատվածն է, որտեղ կարելի է տեսնել հիանալի պահպանված պատմական հուշարձաններ` միջնադարյան ամրոցներ և XIդ. արաբական աշտարակներ, տաճարներ ու բնակատեղիներ` լեռնոտ շրջաններում: Այստեղ ամենատաք ծովն է, ամենաշոգ ու երկար ամառը, կորիդայի բազմաթիվ հրապարակներ: Անդալուզիան է համարվում ֆլամենկոյի ծննդավայրը: Իսկ Անդալուզիայի սիրտը Սևիլիան է, որը հիացնում է հրեական, արաբական, գոթական մշակույթների համադրությամբ:

Մեր մասին