Թաիլանդ

images

Մայրաքաղաք՝ Բանգկոկ
Տարածքը ՝ (կղզիների հետ միասին) կազմում է 517 ք. կմ:
Բնակչությունը` մոտ 62 մլն է։
Պետական լեզուն` թայերեն
Ժամային գոտին՝ Երեք ժամ առաջ են մեր ժամային գոտուց
Պետական կրոնը՝ բուդիզմ
Դրամական միավորը` բատն է (THB)

Կլիման՝ երկիրը անձրևային ընդհանուր տարեշրջան չունի. կախված է քամու ուղղությունից, նույնիսկ հարևան տարածաշրջանների միջև տեղումների քանակի տարբերություն կարող է նկատվել:

Կղզիներն ու հանգստավայերը
Բանկոգ՝ Թայլանդի մայրաքաղաք, ինչպես նաև ամենամեծ քաղաքներից մեկը: Գեղեցիկ, ժամանակակից քաղաք, որտեղ մշտապես եռում է կյանքը , ասյտեղ դուք կգտնեք Թայլանդի ամենամեծ առևտրի կենտրոնները(Siam Discovery, Siam Center),, սուպերմարկետները(Siam Square) , քաղաքը լի է ակտիվ ռեստորաններով, սրճարաններով, բարերով և ակումբներով, գիշերային կյանքը Բանկոգում ուղակի եռում է: Բակոգում է գտնվում Գինեսի գրքում գրանցված ամենամեծ ռեստորաններից մեկը՝ TUM NUK THAI, տարածքն այնքան մեծ է, որ այստեղ մտուցողները անվաչմուշկներով են տեղաշարժվում: Ռեստորանը կարող է միաժամանկ 1200 հյուր ընդնունել: Բանկ կոնգում կան նաև մի քանի լողացող ռեստորաններ, դուք կարող եք վայելել ձեր ընթրիը Չաո Պրայա գետով կրուզի ժամանակ: Բակնկոգում կգտնեք Բուդայի ամենհայտնի տաճարներից մեկը: Զվարճանքներից են Siama Paragon առևտրի կենտրոնում գտվող և քառասուն հազար կբ ջրով լի Siam Ocean World ակվապարկը: Իսկ dream word park-ը համարվում է ասիական Դիսնեյ Լենդը, որի ատրակցիոնները կլրացնեն Ձեր ադրելնալինի պակասը: Siam Parky և safari parky (Թայլանդի ամենամեծ գազանանոցը) կապահով Ձեր հանգիստը մայրաքղաքի ակտիվության մեջ: Եվ Ամենակարևորը դուք Բակոնկից կտանեք ձեր ամենահետաքրքիր լուսանկարները:

Պատայա
Թայլանդի ամենահայտնի հանգստավայրը: Ամենաակտիվն իր էությամբ: Պաատայան ՁԵզ կզարմացնի հյուրանոցների իր շքեղութամմբ: Պատայան ունի մի շարք լողափեր, դրանց շարքում են գտնվում Ջոմետին լողափը, Պատայա լողափը, Վոնգ Ամատ, Վոնգ Պրաչան, Դոնգտան, Նակլուա լողափները:
Պատայան՝ որպես Թայլանդի ամենաակտիվ հանգստավայր, ձեզ է կներկայանա իր ռեստորաններով, կազինոներով, կլուբերով, սրճարաներով ակտիվության սիրահարերի համար, Պատտայա քաղաքը նաև Ձեզ կզարմացնի երեկոյան բազմաթիվ կաբարե շոուներով, ինչպես նաև Hard Rock ՝ Պատայայի ամենահայտնի հուրանոցներից մեկում մշտապես կազմակերպվող փրփուրե երեկույթները, իսկ մշակույթի սիրահարները կորող են այցելել Պատտայա քաղաքում առկա բազմաթիվ տաճարներն ու հին շինությունները, որոնց շարքումեն Wat Yan տաճարների խմբավորումը, mini siam այգին: ՌԵԼԱՔՍ և ՍՊԱ հանգստի հետևորդները կարող են այցելե rock valley hot spring & fish spa, որտեղ դուք կվայելեք ամենահետաքրքիր և արտասովոր սպա պրոցեդուրանները:
Պխուկետ
Թայլանդի ամենամեծ կզիներից մեկը, Ադամյան ափերի մարգարիտը: Բակոկից ընդամենը մեկ ժամ է հեռավորությունը ինքնաթիռով: Պխուկետում ամենալավ հանգստի սեզոն է համարվում նոյեմբերից, փետրվար ընկած ժամանակահատվածը, իսկ ամենախոնավ սեզոնը Պխուկետի համար դա սեպտեմբեր ամիսն է, չնայած նրան , որ կղզում նույնիսկ այդ ամսին բավականին տաք և արևային եղանակ է, իսկ անձրևների տևողությունը երբեք էլ չի գերազանցում օրվա մեջ երկու ժամը: Պխուկետն ունի իր միջազգային օդանավակայնը:Կղզու ողջ շունչը զգալու համար կարող եք ուղևորվել Պխուկետի հին քաղաքը (OLD TOWN), այստեղ դուք կգտնենք խանութներ, առևտրի կենտրոններ, ժամանցային վայրեր: Կղզին Ձեզ կգրավի նաև իր հին շինություններով: Պխուկետի ամենաակտիվ և ամենաերատսարդական լողափը դա Mai khao լողափն է, որը տեղակայաված է քաղաքից երեսուն կմ հեռավորության վրա, շրջապակված կաուչուկի ծառերով լի խիտ անտառերով: Մյուս ամենահայտնի լողափներից է Nai Yang լողափն է, Pantong beach-ը, որը շատ հայտնի է իր գիշերային կյանքով, գոու-գոու բարերով, գիշերային ակումբներով, այստեղ կյանքն առնաձնանում է իր ռիթմիկությամբ, աշխուժությամբ և աղմուկով: Ակտիվ լողափներից է համարվում նաև Karon beach-ը, իսկ RAWAI-ն ու CHALONGլողափներն համեմատաբար ավելի հանգիստ են:
Սամուի կղզի
Սամուի-Թայլանդումհայտնի է որպես կոկոսային կղզի, քանի որ ամենաշատ կոկոսի պալմաները այս կզում են, այնտեղ դրանց թիվը հասնում է երեք ու կես միլիոնի:Սամուի կղզու կոկսները աշխարհում ճանաչվել են ամենալավը: Նույնիսկ արգելված է կոկոսի պալմաններից բարձր շենքներ կառուցելը, դրա համար կղզում հյուրանոցները երեք հարկից ավելի չեն լինում: Սամուին ունի իր օդանավակայանը, այն բավականին փոքրէ, նախատեսված ներքին չվերթների համար: Կղզին Բանկոկից մոտ մեկ ժամվա ճանապարհ է, Պատայաից՝կես:
Այստեղ մեկնելիս հարկ է ուշադիր լինել սեզոնային եղանակին, քանի որ հանգստի ամենահարմար և ամենաչոր սեզոնը համարվում է հունվարից-փետրվար ընկած ժամանակահատվածը և հուլիսից-օգոստոս:Ամենալավ և ամենահայտնի լողափները Սամուի կղզում համարվում են Չավենգն ու Լամայը:
Սամուին ավելի շատ հարմար է ծովափնյա, պասիվ հանգստի համար: Այստեղ ավելի շատ տարածված են ջրային սպորտի բոլոր տեսակները: Եթե ընտրում եք Սամուի կղզին, ապա դուք ընտրում եք գեղեցիկ բնությունը. Հանգստությունն ու ծովափնյա հմայքը:

Մեր մասին