Եգիպտոս

Comment are off

velichestvennue_piramidu_egipta1Մայրաքաղաքը՝ Կահիրե

Տարածքը` 814 578 հազար կմ 2

Բնակչությունը` ավելի քան 76 մլն.

Պետական լեզուն` արաբերեն

Ժամային Գոտին` Եգիպտոսում Երևանից երկու ժամ հետ են:

Դրամը` Եգիպտական փաունդ (EGP)

Պետական կրոնը` մահմեդականություն:

Կլիման` մերձարևադարձային է, մնացած շրջաններում` անապատային-արևադարձային: Եղանակը հիմնականում անամպ է, անձրևներ քիչ են լինում:

Եգիպտոսի հանգստյան գոտիները և ծովափերը

Կահիրե`

Աֆրիկայի ու արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է։ Բուն քաղաքի բնակչությունն ավելի քան 7 մլն. է։ Այն գտնվում էՆեղոսի ափին ու կղզիների վրա՝ դելտայից քիչ հարավ։ Կահիրեն Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից է և տալիս է արտադրության 1/4-ը։ Շրջապատի մի շարք քաղաքների (Գիզա, Շուբրա Էլ Ղեյմա, Հելուան) հետ ստեղծվել է հսկայական քաղաքային ագլոմերացիա՝ Մեծ Կահիրե՝ 16 մլն բնակչությամբ։ Կահիրեի տեղում քաղաքային բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից՝ Բաբելոն, այնուհետև՝ Ֆուստատ անվանումներով։

Եգիպտոս՝ ամենահին երկներից մեկն է, ամենահարուստ մշակութային ավանդույթներով:Եգիպտոսըեղելևհամարվումէամեամատչելիծովափնյահանգստավայրերիցմեկը:

Եգիպտոսի ամենաճանաչված և ամենահարգի հանգստավայրերից են համարվում Շարմ Էլ Շեյխն ու Հուրգադան, Էլ Գունան ,որն համարում են Եգիպտական Վենեցիան, Մակադի Բեյը, ավելի պասիվ հանգստյան տարածքներն են Տաբան, ՆուվեյբանուԴախաբը:

Կարմիր ծովի կորալները, ջրային աշխարհի անկրկնելի գեղեցկությունը թույլ են տալիս վստահորեն համարել Կարմիր ծովն աշխարհի ամենա գեղեցիկ ծովերից մեկը:Կարմիր ծովի ունիկալությունը նաև նրանում է, որ այն աշխարհում միակ ծովերից , որին ոչ մի գետ չի խառնվում, դրա համար էլ ծովի ջուրը շատ մաքուր է և պարզ: Եգիպտոսը դայվինգի սիրահարների համար ամենա նախնտրելի վայրն է: Եգիպտոսն իր աշխարհագրական դիրքով շատ հետաքրքիր կարող է դարձնել Ձեր ճանապարհորդությունը, քանզի մի քանի ժամում Ձեզ հասանելի կլինեն Երուսաղեմը, Հորդանանը: Եգիպտոսում կվայլեք էկսկուրսիոն ամենաբազմապիսի ծրագրերը, ոչ միայն զվարճալի ու հետաքրքիր այլև ինչպես մշակությաին, այնպես էլ քրիստոնյաների համար հասանելի ուղտագնացությունները դեպի Պետրա, դեպի Յերուսաղեմ:

Շարմ Էլ Շեյխ

Շարմ Էլ Շեյխ քաղաքը կառուցվել է հենց տուրիստական նպատակներով, և դրա համար բնակչության 70%-ը արտասահմանցի տուրստներն էր: Քաղաքը Եգիպտոսի ամենանորաոճ քաղաքներից է՝ կարելի է ասել Եգիպտոսի եվրոպական հատվածը:

Շարմի հայտնի թաղամասերից են՝Նաամը Բեյ, որը մենակտիվ թաղամեսերից մեկն է, որտեղ կենտրոնացված են սրճարաները, կլուբները, կազինոներն ու խանութները: Այս թաղամասի յուրահատկությունը կայնում է նրանում, որ գրեթե բոլոր հյուրանոցներն ունեն ավազային լողափներ, մուտքը կորալներով չէ:

Նաբք Բեյ-Թաղամասն ավելի հարմար է ընտանեկան և երեխաների հետ հանգստի ժամանակ, այս հատվածում տեղակայված հյուրանոցներն աչքի են ընկնում իրենց մեծ ջրախաղերով, ակտիվ անիմացիաներով: Նաբքը հատնի է որպես ավելի քամոտ թաղամաս: Քաղաքի կենտրոնից քսանհինգ կմ է հեռավորությունը:

Շարքս Բեյ- Շարքս Բեյն Շարմի ամենափոքրիկ թաղամասերից է, որը հայտնի է որպես ամեաթանկ և ամենագեղեցիկ հյուրանոցների շարքով, ասյտեղ տեղակայված հյուրանոցների մեծ մասը ունի հինգ աստղ: Շարքս Բեյն ամենագեղեցիկ կորալներն ունի ծովի իր հատվածում: Այստեղ է գտնվում ամբողջ Շարմ Էլ Շեյխում ամենհայտնի SOHO SQUARE`առևտրային, զվարճանքների կոմպլեքսները, որտեղ տեղակայված են երգող շատրվանները:

Հադաբան Շարմ Էլ Շեյխի ամենամեծ թաղամասն է:Այն կառուցաված է Հին Քաղաքի վերին հատվածում: «Alf LeylaWaLeyla» (1001գիշեր՚) համալիրը գտվում է հենց այս թաղամասում: Այստեղ է գտվում նաև ամենամեծ գրային կոմպլեքսը, որը նախատեսված է և´ երեխաների, և´ մեծահասակների համար:

Հուրգադա

Եգիպտոսի հայտնի հանգստավայրերից մեկն է, որտեղ և ողջ տարին համարվում է սեզոնային եղանակ, բայց ի շնորհիվ համեմտաբար չոր կլիմայի այստեղ հանգիստն ավելի հարմարվետ է նույնիսկ ամառային ամենաշոգ սեզոնի ժամանակ:

Հուրգադան համարում են երեկույթների քաղաք, քանի որ քաղաը լի է կլուբներով, փաբերով, դիսկոտեկներով, որոնք տեղակայված են կենտրոնական փողոցի ողջ երկայնքով:

Հուրգադայից ավելի հեշտ է այցելել Լյուկսոր, Ասուան, Էդֆու: